‘Աղբյուր. Եվրամիությունը սկսեց պատժամիջոցներ կիրառել’

1858

Եվրամիությունը կասեցրել է Հայաստանի հետ «Թվինինգ» ծրագրի գործողությունը: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների՝ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովն արդեն իսկ պաշտոնապես այդ մասին տեղեկացրել է ՀՀ կառավարությանը: Պատճառը՝ Հայաստանի կողմից Մաքսային միության մեջ մտնելու որոշումն է: Սակայն պարզ չէ՝ կասեցումը վերջնակա՞ն է, թե՞ ժամանակավոր:

«Թվինինգ» ծրագիրը Հայաստանում գործում է 2009 թվականից, տարբեր գերատեսչությունների հետ իրականացվել է մոտ 18 ծրագիր: Դրանք հիմնականում ուղղված են աշխատակազմի վերապատրաստմանը: «Թվինինգի» նպատակն է պետական կառույցներում ինստիտուցիոնալ բարեփոխումները` ԵՄ չափանիշներին և գործող մոդելներին համապատասխան, Հայաստանի օրենսդրական դաշտի մոտեցումը ԵՄ–ի համընդհանուր օրենսդրությանը:

iLur.am-ին հայտնի դարձավ, որ ծրագիրը աջակցում էր նաև ՀՀ մաքսային միությանը:

Ներկայացնենք նաև մի հատված ՊԵԿ հաղորդագրությունից, որը տարածվել էր 2013 թ. մայիսի 21-ին:

«Թվինինգ ծրագրի փորձագետների աջակցությամբ արդեն իսկ մշակվել և ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնական կայքում տեղադրվել են մաքսային արժեքի և դասակարգման ընթացակարգերի վերաբերյալ երկու ուղեցույց, կայքում նաև ստեղծվել է առանձին ենթաբաժին, որտեղ և տեղադրվել են բողոքարկման բոլոր ընթացակարգերը: Ներկայում Թվինինգ ծրագիրը թևակոխում է մի նոր փուլ. առաջարկություններից և վերլուծություններից արդեն անցում է կատարվում կոնկրետ միջոցառումների իրագործմանը»:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության անբովանդակ հայտարարությունը՝ ակտիվիստներին ծեծի ենթարկելու կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Չեխիա – Հայաստան հանդիպման պրոմոհոլովակ (տեսանյութ)’