‘Աճուրդի կդրվի Ջորջ Մայքլի հավաքածուն’

1037

Ժամանակակից բրիտանացի նկարիչների ստեղծագործությունների հավաքածուն, որ պատկանում է 2016 թ. վախճանված հանրահայտ երգիչ Ջորջ Մայքլին, կվաճառվի Christie’s աճուրդում:

Հավաքածուն պարունակում է նկարիչների ավելի քան 200 աշխատանք, որոնք բրիտանական մշակութային թատերաբեմում հայտնվել են նույն ժամանակ, երբ իր կարիերան է սկսել  նաև Ջորջ Մայքլը՝ 1980-1990-ականներին, և աչքի են ընկել իրենց սադրիչ ստեղծագործություններով:

Աճուրդը կկայանա Լոնդոնում մարտի 14-ին, իսկ մինչ այդ հավաքածուն կհյուրնկալվի Christie’s-ի՝ Նյու Յորքում, Լոս-Անջելեսում, Հոնկոնգում և Շանհայում գտնվող ցուցասրահներում: Լոտերի մի մասը կդրվի ինտերնետ-վաճառքի մարտի 8-ից 15-ը:

Վաճառքից ստացված գումարն ամբողջությամբ կփոխանցվի Ջորջ Մայքլի բարեգործական հիմնադրամին:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Խոշոր հրդեհ Դաքայի պատմական կենտրոնում. 70 զոհ’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելա. Amnesty International-ը մեղադրում է’