‘Վենեսուելա. Amnesty International-ը մեղադրում է’

1020

Amnesty International-ը Վենեսուելայի ուժային կառույցներին մեղադրում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ հանդես եկող մարդկանց խոշտանգելու, մահապատիժների և ապօրինի կալանավորման մեջ:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի հրապարակված զեկույցում ասվում է, որ հունվարի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում՝ բողոքի ցույցերի հինգ օրվա ընթացքում, զոհվել է 40-ից ավելի մարդ ( նրանք բոլորը հրազենային վնասվածքներ են ստացել), առնվազն 900 հոգի ապօրինաբար ձերբակալվել են, ընդ որում՝ 800-ը՝ միայն մեկ օրում՝ հունվարի 23-ին, երբ զանգվածային ցույցերը տեղի էին ունենում սոցիալական սուր ճգնաժամ ապրող երկրով մեկ:

Զեկույցում նաև ասվում է, որ Բոլիվարիական ազգային ոստիկանությունը և Հատուկ նշանակության ուժերն օգտագործվել են ցուցարարների դեմ՝ բախումներ հրահրելով Կարակասի առավել աղքատ թաղամասերում և սպանվածներին ներկայացնելով որպես հանցագործներ:

Հետազոտության հերթական փուլը, որն ընդգրկում է հունվարի 31-ից փետրվարի 17-ն ընկած ժամանակաշրջանը և հիմնված է ականատեսների վկայությունների վրա, Amnesty International-ը խոստանում է հրապարակել մոտ ժամանակներս:

Փոխանցում է euronews-ը:  

Նախորդ հոդվածը‘Աճուրդի կդրվի Ջորջ Մայքլի հավաքածուն’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ձերբակալված լեյտենանտը ծրագրել էր «ոչնչացնել քաղաքակրթությունը»’