Ամառային տրանսֆերային շուկայում ամենաշատ ծախս կատարած ակումբների տասնյակը

476

Եվրոպայում ավարտված ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ ծախս կատարած 10 ակումբներից 7-ը ներկայացնում են անգլիական Պրեմիեր լիգան, հաղորդում է ESPN-ը։

Մյուս երեք ակումբներն են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» եւ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան»։

  1. «Չելսի»՝ 278,9 միլիոն եվրո
  2. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 238 միլիոն եվրո
  3. «Վեստ Հեմ»՝ 182 միլիոն եվրո
  4. «Տոտենհեմ»՝ 169,9 միլիոն եվրո
  5. «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 161,9 միլիոն եվրո
  6. «Բարսելոնա»՝ 153 միլիոն եվրո
  7. ՊՍԺ՝ 147,5 միլիոն եվրո
  8. «Մանչեսթեր Սիթի»՝ 139,5 միլիոն եվրո
  9. «Բավարիա»՝ 137,5 միլիոն եվրո
  10. «Վուլվերհեմփթոն»՝ 136,6 միլիոն եվրո
Նախորդ հոդվածը+38…+40 աստիճանը չի նահանջում
Հաջորդ հոդվածըUS Open․ Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ