‘Ամբողջ աշխարն ընդվզում է ընդդեմ գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության (ֆոտոշարք)’

1020

Կիրակի օրը ի պաշտպանություն կլիմայի՝ ամբողջ աշխարհում տեղի են ունեցել երթեր, որոնց մասնակիցները պահանջում են շտապ միջոցներ ձեռք առնել՝ ընդդեմ գլոբալ  տաքացման: Մոլորակի ավելի քան 2000 տարբեր վայրերում ակցիաներին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ:

Նյու Յորքում, կազմակերպիչների խոսքով՝ փողոց է դուրս եկել առնվազն 310 հազար մարդ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և հոլիվուդյան կինոաստղ Լեոնարդո Դի Կապրիոն, ով մի քանի օր առաջ դարձավ ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդը՝ կլիմայի հարցերով:

«Այս մոլորակում պետք է ապրեն մեր զավակները: Մենք պլան B չունենք, քանի որ չունենք «B մոլորակ»»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Առաջիկա երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կկայանա մեկօրյա գագաթնաժողով կլիմայի փոփոխությունների վերաբերյալ, որին կմասնակցեն 125 երկրների ներկայացուցիչներ՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Էբոլա. Սիեռա-Լեոնեում ավարտվել է համազգային կարանտինը’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի հյուսիսում իսլամիստները դաժան հաշվեհարդար են տեսնում քուրդ գերիների հետ’