‘Ամեն-ամեն ինչ իր գինն ունի’

5422

Ֆեյսբուքյան օգտատեր Սաշա Ասատրյանը գրում է.

Ամեն-ամեն ինչ իր գինն ունի: Որ 1997թ. Անվտանգության խորհրդի նիստում ասում էին, թե եղած ստատուս քվոն բխում է Հայաստանի շահերից, ու ամեն գնով պետք է պահպանել այն՝ հաստատ չեք մոռացել: Այդ ստատուս քվոյի պահպանման գինը, որպես դիդակտիկ նյութ, ՀՀ ԱԱԾ-ը դրեց սեղանին՝ որպես աղանդեր: Վայելենք, թեկուզ անեծքով ու հայհոյանքով համեմելով… Ստատուս քվոն ծնեց իրեն սպասարկող համակարգ: Համակարգն էլ, դասականի խոսքով ասած՝ «նյարդ-նյարդի ետևից կերտեց» իր հարյուր հազարավոր մեծ ու փոքր մանվելներին:

Ու այլ կերպ լինել չէր կարող, որովհետև ստատուս քվոն անկուշտ երախով և մեկ ստինք ունեցող յուրօրինակ հրեշ է. 1998 թվից առ այսօր նա լափել է չորս հազար երիտասարդ զինվորի կյանք, երկրին չորս հազար նորաստեղծ ընտանիքի փոխարեն տվել է 4 հազար գերեզման… Իսկ իր ստինքով կերակրել է համակարգին, իր մեծ ու փոքր մանվելներին…

Հիմա վարչապետ Նիկոլը ողջ հայության ու երկրի առաջ բացել է 20 տարի գործող ստատուս քվոյի ողջ հմայքն ու թշվառությունը: Եվ արդեն ընտրությունը մերն է՝ կամ «ոչ մի թիզ հող», ու կեցցե ստատուս քվոն, կամ՝ առաջ դեպի արժանապատիվ խաղաղություն և մանվելներ բուծող համակարգի կործանում…

Նախորդ հոդվածը‘Կալինիչը պատժվեց. Ֆուտբոլիստը հեռացվել է Խորվաթիայի հավաքականից ու կլքի թիմի ճամբարը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը դուրս է գալիս ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից’