‘Կալինիչը պատժվեց. Ֆուտբոլիստը հեռացվել է Խորվաթիայի հավաքականից ու կլքի թիմի ճամբարը’

1083

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը որոշում է կայացրել ազգային թիմի կազմից հեռացնել հարձակվող Նիկոլա Կալինիչին Նիգերիայի դեմ խաղում (1-0) փոխարինման դուրս գալուց հրաժարվելու համար: «Միլանի» խաղացողը կլքի հավաքականի ճամբարը:

«Նիգերիայի հետ խաղում Կալինիչը մարզվում էր ու պետք է երկրորդ կեսում դաշտ դուրս գար: Բայց ասաց, որ մեջքի հետ խնդրի պատճառով չի կարող խաղալ: Նույնը եղավ Անգլիայում Բրազիլիայի դեմ կայացած ընկերական խաղի ժամանակ, ինչպես նաև կիրակի օրը կայացած մարզման սկզբում: Ես հաշտվել եմ դրա հետ ու քանի որ ինձ պետք են խաղացողներ, որոնք պատրաստ են դաշտ դուրս գալ, նման որոշում եմ կայացրել»,- Դալիչի խոսքերն է փոխանցում Խորվաթիայի ֆուտբոլային միությունը:

Նախորդ հոդվածը‘Վրացի երկրպագուի դիակը՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպանի բնակարանում’
Հաջորդ հոդվածը‘Ամեն-ամեն ինչ իր գինն ունի’