Ամերիկայի գավաթ. Բրազիլիան եզրափակիչում է

1327

Բրազիլիայի հավաքականը դարձավ Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակիչում աշխարհի 5-ակի չեմպիոնը նվազագույն հաշվով ուժեղ է գտնվել Պերուի հավաքականից, որին հաղթել էր նաև Ամերիկայի գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչում:

Բրազիլացիների հաղթական գոլը Նեյմարի տպավորիչ անցումից ու փոխանցումից հետո 35-րդ րոպեին խփել է ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Լուկաս Պակետան, որը միակ ու հաղթական գոլի հեղինակ էր դարձել նաև Չիլիի հավաքականի դեմ քառորդ եզրափակիչի խաղում (1:0): 

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին կվիճարկեն Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականները:

Ամերիկայի գավաթ, կիսաեզրափակիչ

Բրազիլիա – Պերու՝ 1:0

Լուկաս Պակետա, 35 

Նախորդ հոդվածըՏոկիո-2020. Հայաստանի բոլոր օլիմպիականները
Հաջորդ հոդվածըԵվրո-2020. Մեկնարկում է կիսաեզրափակիչը