Ամերիկայի գավաթ. Եզրափակիչում՝ Արգենտինա — Բրազիլիա (տեսանյութ)

793

Բրազիլիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը կվիճարկեն Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականները:

Երկրորդ կիսաեզրափակիչում արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին Կոլումբիայի հավաքականին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

Մյուս կիսաեզրափակիչում Ամերիկայի գործող գավաթակիր Բրազիլիայի հավաքականը նվազագույն հաշվով ուժեղ էր գտնվել Պերուի հավաքականից, որին հաղթել էր նաև Ամերիկայի գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչում:

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում: Նույն օրը Կոլումբիայի և Պերուի հավաքականները կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում:

Ամերիկայի գավաթ, կիսաեզրափակիչ

Արգենտինա – Կոլումբիա՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 3:2)

Լաուտարո Մարտինես, 8 – Լուիս Դիաս, 61

Նախորդ հոդվածըԿապելո. Անգլիայի թիմը վերցրել է լավագույնը Գվարդիոլայի խաղաոճից
Հաջորդ հոդվածըՋոկովիչն առաջինը թենիսիստներից վաստակեց մրցանակային 150 միլիոն դոլար