Ջոկովիչն առաջինը թենիսիստներից վաստակեց մրցանակային 150 միլիոն դոլար

603

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 19–ակի հաղթող Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ կարիերայում վաստակած մրցանակային գումարը հասցրեց 150 միլիոն դոլարի, հաղորդում է ESPN-ը։

Աշխարհի առաջին ռակետն առաջինն է թենիսիստներից, որ հասնում է 150 միլիոնի սահմանին։ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ հասնելու համար սերբ թենիսիստը կստանա 416 հազար դոլար։ Այս մրցաշարի մենախաղի հաղթողը կստանա մոտ 2 միլիոն դոլար։

Երկրորդ տեղում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը՝ 130 միլիոն դոլար։ Երրորդը իսպանացի Ռաֆայել Նադալն է՝ 125 միլիոն դոլար։ Չորրորդ տեղում է բրիտանացի Էնդի Մարեյը՝ 62 միլիոն դոլար։

Նախորդ հոդվածըԱմերիկայի գավաթ. Եզրափակիչում՝ Արգենտինա — Բրազիլիա (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՈւիմբլդոն. Աշխարհի երկրորդ ռակետի սենսացիոն պարտությունը