Ամերիկայի գավաթ. Կոլումբիան՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

652

Բրազիլիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում բրոնզե մեդալակիր դարձավ Կոլումբիայի հավաքականը:

Երրորդ տեղի համար խաղում կոլումբացիները 3:2 հաշվով կամային հաղթանակ տարան Պերուի հավաքականի նկատմամբ: Կոլումբիայի հավաքականից դուբլի հեղինակ դարձավ պորտուգալական «Պորտուի» կիսապաշտպան Լուիս Դիասը, որը հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում:

Կոլումբիայի հավաքականը 5-րդ անգամ է դառնում Ամերիկայի գավաթի բրոնզե մեդալակիր: Նման արդյունքի կոլումբացիները հասել էին նաև 1987, 1993, 1995, 2016թթ.:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի հաղթողի կոչումը կվիճարկեն Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականները: Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10-ի գիշերը (Երևանի ժամանակով 04:00-ին):

Ամերիկայի գործող գավաթակիրը Բրազիլիան է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում հաղթել է Պերուի հավաքականին:

Ամերիկայի գավաթ, երրորդ տեղի հանդիպում

Կոլումբիա – Պերու՝ 3:2

Խուան Կուադրադո, 49, Լուիս Դիաս, 66, 90+4 – Յոսիմար Յոտուն, 45, Ջանլուկա Լապադուլա, 82

Նախորդ հոդվածըՀաղորդագրություն պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի լեզվական ձևավորման մասին
Հաջորդ հոդվածը«Ռոման» նոր դարպասապահ ունի