‘Ամերիկայի գավաթ. Ուրուգվայը Սուարեսի ու Կավանիի գոլերի շնորհիվ ջախջախեց Էկվադորին (տեսանյութ)’

665

Ֆուտբոլի Ամերիկայի Գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում Ուրուգվայի հավաքականը մրցեց Էկվադորի թիմի հետ։

Խաղը տեղի է ունեցել Բելու Օրիզոնտիի «Մինեյրաո Գուբերնատոր Մագալյանս Պինտու» մարզադաշտում և ավարտվել է ուրուգվայցիների հաղթանակով՝ 4:0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Նիկոլաս Լոդեյրոն, Էդինսոն Կավանին և Լուիս Սուարեսը, իսկ Էկվադորի պաշտպան Արտուրո Մինան աչքի է ընկել ինքնագոլով:

23-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Անդերսոն Դարոնկոն կարմիր քարտ ցույց տվեց Էկվադորի հավաքականի կիսապաշտպան Խոսե Կինտերոսին: Ուրուգվայը հաղթելով էկվադորցիներին՝ C խմբում 3 միավորով զբաղեցրեց առաջատարի դիրքը:

Հաջորդ տուրում՝ հունիսի 21-ին, Ուրուգվայը կմրցի Ճապոնիայի հետ, իսկ Էկվադորի թիմը՝ հաջորդ օրը կխաղա Չիլիի ընտրանու հետ: 

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիան» մտադիր է վարձակալել Գարեթ Բեյլին’