‘Ամերիկացիների կեսը կողմ է, որ Թրամփը հրաժարական տա’

9741

ԱՄՆ քաղաքացիների կեսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրաժարական տա՝ անպարկեշտ սեռական պահվածքի վերաբերյալ մեղադրանքների պատճառով, պարզվել է Quinnipiac հետազոտական կենտրոնի կազմակերպած հարցման արդյունքում:

Նման կարծիք է հայտնել հարցված կանանց 59  և տղամարդկանց 41տոկոսը: Հանրապետական կուսակցության կողմնակիցների շրջանում Թրամփի պաշտոնաթողությանը համաձայն է 7 %-ը, դեմոկրատների շրջանում՝ 85 %-ը:

Հարցվածների մեծ մասը (66 %) կարծում է, որ Թրամփը կանաց ավելի քիչ է հարգում, քան տղամարդկանց:

Մի քանի կանայք Թրամփին մեղադրել են անպարկեշտ պահվածքի համար, մասնավորապես՝ մեղադրանքներն ստացվել են 2016 թ. նախագահական քարոզարշավի ընթացքում:

Անցյալ շաբաթ Ռեյչել Քրուքսը, Ջեսիկա Լիդսը և Սամանտա Հոլվին, որոնք Թրամփին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, այդ միջադեպերի մանրամասներն են ներկայացրել NBC հեռուստատեսության եթերում և կոչ են արել հետաքննություն անցկացնել ԱՄՆ կոնգրեսում:

Սպիտակ տունը այդ մեղադրանքները կեղծիք է համարում: Թրամփն ինքը հայտարարել է, որ իր հասցեին այդ կանանց ասածները «կեղծ նորություններ» են:

Հարցմանը մասնակցել է 1230 մարդ, այն անցկացվել է դեկտեմբերի 13-18-ն ընկած ժամանակահատվածում:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԳԱ-ն ընդունել է ՌԴ-ի բանաձևը նացիզմի հերոսականացման դեմ պայքարի մասին’
Հաջորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. «Հայկական կոռուպցիան»’