‘Ամերիկացին առաջարկում է փոխանակել իր երկհարկանի տունը iPhone 6-ի հետ’

983

Ամերիկյան Դեթրոյթ քաղաքում անշարժ գույքի գործակալության կայքում տարօրինակ հայտարարություն է հայտնվել. մի տղամարդ առաջարկում է գնել իր երկհարկանի տունը կամ այն փոխանակել  iPhone 6 Plus-ի հետ, հաղորդել է Fox-2 հեռուստատեսությունը:

Երեք ննջասենյակներով աղյուսե տունը վաճառքի էր հանվել դեռևս մի քանի ամիս առաջ՝ հինգ հազար դոլարով: Օգոստոսին գինն ընկել էր մինչև 3 հազար դոլար: Սակայն մի քաղաքում, որն իրեն սնանկ էր հայտարարել, այդպես էլ գնորդ չի հայտնվել, և տանտերը որոշել է այն փոխանակել հեռախոսի հետ:

2010 թ. տան սեփականատերն այն գնել է 41 հազար դոլարով՝ այն վարձակալության հանձնելու նպատակով: Բայց երբ քաղաքն սկսել էր անկում ապրել, տունը վարձակալության հանձնել չէր հաջողվել:

Դեթրոյթը սնանկ է ճանաչվել 2013 թ. դեկտեմբերի 3-ին: Այդ պահի դրությամբ քաղաքի պարտքը անցնում էր 18,5 մլրդ դոլարից, իսկ բյուջեի դեֆիցիտը կազմում էր 280 մլն դոլար: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գերեզմանափորները Սիեռա-Լեոնեում գործադուլ են անում’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում վնասազերծվել է «Իսլամական պետության» բջիջներից մեկը’