‘Մեծ Բրիտանիայում վնասազերծվել է «Իսլամական պետության» բջիջներից մեկը’

879

Մեծ Բրիտանիայում վնասազերծվել է «Իսլամական պետություն» խմբավորման կառույցներից մեկը, որի գրոհայիններն ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Միացյալ Թագավորության տարածքում: Այդ մասին հաղորդել է BBC հեռուստատեսությունը:

Լրատվամիջոցների տվյալներով՝ անցյալ երեքշաբթի Լոնդոնում իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել է չորս մարդ, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ: Ըստ իշխանությունների տրամադրած տեղեկատվության՝ ձերբակալվածները Սիրիայի տարածքում կռվել են ԻՊ-ի շարքերում: Skynews հեռուստատեսությունը հաղորդել է, որ ահաբեկչական գործողությունը եղել է նախապատրաստության նախնական փուլում, ենթադրվում է, որ այն իրականացվելու էր հասարակական վայրում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախազգուշացրել է, որ Բրիտանիայի առնվազն 500 քաղաքացիներ դուրս են եկել երկրից՝ տարբեր արմատական խմբավորումների, այդ թվում՝ ԻՊ-ի կազմում  մասնակցելու ռազմական գործողություններին Իրաքի և Սիրիայի տարածքում: Հատուկ ծառայությունների տվյալներով՝ նրանց մի մասը ԻՊ-ի ճամբարներում հատուկ նախապատրաստություն է անցել և փորձում է վերադառնալ ԵՄ երկրներ: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացին առաջարկում է փոխանակել իր երկհարկանի տունը iPhone 6-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ամենաթանկ սպորտային բրենդները՝ ըստ Forbes-ի’