‘Ամերիկացի դիվանագետ. Ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված է միայն Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդներից’

1250

Հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է, որ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ԱՄՆ ու Ռուսաստանի համար: Այդ մասին հայտարարել է ամերիկացի դիվանագետ, Ռուսաստանի ու Եվրասիայի գծով Քարնեգիի հիմնադրամի տնօրեն Ջեյմս Ֆրանկլին Քոլինզը: Նա նշել է, որ ԱՄՆ ու Ռուսաստանի շահերը չեն համընկնում: «Սակայն քաղաքական տեսակետից ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չունեն վիճահարույց խնդիրներ հարավկովկասյան տարածաշրջանում, նրանք մրցակիցներ են միայն էներգետիկայում: Մյուս ոլորտներում վիճահարույց հարցերը, կարելի է ասել, քիչ են»,-նշել է Քոլինզը:

Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված է միայն Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդներից: «Ցավոք, նրանք չեն կարողանում համաձայնության գալ: Ես որպես այդ խնդրով զբաղվող մարդ կարող եմ ասել, որ այսօր այդ խնդրի լուծումը կախված չէ ոչ տարածաշրջանային երկրներից: Տարածաշրջանից դուրս գտնվող երկիրը չի կարող լուծել այդ խնդիրը»,-ասել է ամերիկացի դիվանագետը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դաշնային դատավորն անարդարացիորեն մերժեց Թուրքիայում հայկական կալվածքների վերաբերյալ հայցը ‘
Հաջորդ հոդվածը‘Սերխիո Բուսկետս. Մինչեւ մեզ ձեռ ու ոտով չկապեն, մրցավարները չեն հանգստանում. Տեսանյութ’