‘Սերխիո Բուսկետս. Մինչեւ մեզ ձեռ ու ոտով չկապեն, մրցավարները չեն հանգստանում. Տեսանյութ’

830

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուկետսը ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ հանդիպումից (2:2) հետո դժգոհել է մրցավարությունից:

«Այնպիսի տպավորություն է, որ  քանի դեռ մենք ձեռ ու ոտով կապված չենք, մրցավարները չեն կարող հանգիստ լինել: Իբրան 1-2 մետր խաղից դուրս էր, երբ գոլ խփեց: Զարմանալի է, որ եզրայինը դա չնկատեց: Խաղից դուրս վիճակը բացահայտ էր:

Մրցավարը անընդհատ սուլում էր, երբ գործը մեր թիմին էր վերաբերվում, իսկ ՊՍԺ-ին նույն բանի համար ներում էր: Երբ «Միլանի» հետ էինք խաղում, նույն բանն էր: Եվ ոչինչ չես կարող անել: Սա ֆուտբոլ է: Մեզ մնում է տանը խաղալ հաղթանակի համար:

«Կամպ Նոու» մարզադաշտում պետք է ցուցադրենք մեր ֆուտբոլը եւ մրցակցին տեղաշարժվելու հնարավորություն չտանք: Դա առաջին հերթին վերաբերում է Լավեցիին, Պաստորեին, Իբրային եւ Մոուրային: Ցավալի կլինի, եթե Մեսին ու Մասկերանոն չկարողանան խաղալ, բայց մենք կունենանք մեր երկրպագուների աջակցությունը»,- նշել է Բուսկետսը:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի դիվանագետ. Ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված է միայն Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդներից’
Հաջորդ հոդվածը‘Ու այդտեղ դուրս է գալիս Տարոն Մարգարյանը` սպիտակ կոստյումով’