‘Ամերիկացի համանախագահը Վիենայում կքննարկի ԼՂ հիմնախնդիրը’

777

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնում է Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստին: Այդ մասին համանախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Ամերիկացի համանախագահը գրում է, որ Վիենայում պատրաստվում է  ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դենիել Բաերի եւ այլ պատվիրակությունների հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեղ վերջին հայտարարության համաձայն, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը տվել են իրենց համաձայնությունը` նոյեմբերի վերջին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու համար:

Նախորդ հոդվածը‘Այսօր շաքարային դիաբետի համաշխարհային օրն է’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացիների մեծ մասը գերադասում է, որ ղեկավարը տղամարդ լինի’