‘Ամերիկացի հայտնիների կողմից մեզ թողնված ժառանգությունը’

2074

Տարբեր ժամանակներում Ամերիկայում ապրել են հաջողակ և ստեղծագործ անհատներ: ԱՄՆ-ի պատմությունն ունի այդպիսի շատ օրինակներ՝ դրանք աշխարհին հայտնի գիտնականներ են, երաժիշտներ, քաղաքական գործիչներ, ովքեր կառուցել են Ամերիկան ջանասիրության և ազատության հիմքի վրա: Այդպիսի մարդիկ այժմ ապրում են նոր սերնդի հիշողության մեջ՝ օրինակ հանդիսանալով շատ շատերի համար: Ստորև ներկայացնում ենք խոսքեր, որոնք նրանց կողմից փոխանցվել են սերունդներին.

Հենրի Ֆորդ

«Աշխարհում ամենադժվար բանը սեփական գլխով մտածելն է: Հավանաբար՝ սա է պատճառը, որ շատ քիչ մարդիկ են այդ գործով զբաղվում»:

«Աշխատելու համար կա երկու հիմնական դրդապատճառ՝ մեկը աշխատավարձի ծարավն է , իսկ մյուսը՝ այն կորցնելու վախը»:

«Յուրաքանչյուրին պետք է այնպիսի իրավիճակում դնես, որ իր կյանքի մասշտաբը գտնվի իր հասարակությանը մատուցած ծառայությունների հետ ճիշտ համադրության մեջ»:

Կուրտ Կոբեյն

«Ես օգտագործում եմ այլ մարդկանց անհատականության բեկորները՝ իմ սեփականը կառուցելու համար»:

Մարտին Լյութեր Քինգ

«Օրերից մի օր ինչ-որ մեկը պետք է հիշեցնի մեզ, որ թեեւ մեր միջև գործում են քաղաքական և գաղափարախոսական տարբերություններ, վիետնամցիները մեր եղբայրներն են, ռուսները մեր եղբայրներն են, ճապոնացիները մեր եղբայրներն են, և մի օր մենք բոլորս կնստենք մի եղբայրական սեղանի շուրջ»:

2Pac

«Նրանք գումար ունեն, որպեսզի պատերազմ մղեն, սակայն նրանք չեն կարողանում կերակրել աղքատներին»:

«Երբ ծնվեցիր, դու լացում էիր, իսկ աշխարհը՝ ժպտում: Ուրեմն, այնպես ապրիր կյանքդ, որ մահվանդ օրը դու ժպտաս, իսկ աշխարհն արտասվի»:

Ջորջ Վաշինգթոն

«Ձեր պարտականություններում համառության գործադրումը և լռակյաց մնալը լավագույն պատասխանն է զրպարտանքին»:

«Վախկոտը, ով գիտի, որ ետ շրջվելու դեպքում իրեն մահ է սպասվում, ճակատամարտի ժամանակ ռիսկի կգնա»:

Ջիմ Մորիսոն

«Մարդիկ սարսափում են ազատ դառնալու մտքից, այդ պատճառով էլ նրանք կառչում են իրենց շղթաներից»:

Թոմաս Էդիսոն

«Ես պարծենում եմ նրանով, որ չեմ հորինել զենք»:

«Գտիր այն, ինչ անհրաժեշտ է աշխարհին, հետո նոր ստեղծիր»:

«Ես բուսակեր եմ և դեմ եմ ալկոհոլին: Սա է պատճառը, որ ես գիտեմ խելքի օգտագործման ձևը»:

Նիկոլա Տեսլա

«Նույնիսկ ամենափոքրիկ էակի գործողությունները ողջ տիեզերքում փոփոխություններ են առաջացնում»: 

Նախորդ հոդվածը‘Հունաստանում գործադուլ է սկսվել՝ ընդդեմ աշխատատեղերի զանգվածային կրճատման’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան վճռական են Սիրիայի վերաբերյալ բանաձև ընդունելու հարցում’