‘Հունաստանում գործադուլ է սկսվել՝ ընդդեմ աշխատատեղերի զանգվածային կրճատման’

859

Հունաստանում զանգվածային գործադուլ է սկսվել՝ ընդդեմ աշխատատեղերի զանգվածային կրճատումների: Գործադուլը, ըստ նախնական պայմանավորվածության, տևելու է հինգ օր: Այսօր աշխատանքի դուրս չեն եկել պետական դպրոցների ուսուցիչները: Պետական ծառայողները, բժիշկները, իրավաբանները և համալսարանների դասախոսական կազմերը գործադուլին կմիանան չորեքշաբթի:

Աշխատատեղերի կրճատումը պայմաններից մեկն է, որ Հունաստանը խոստացել է կատարել՝ միջազգային վարկատուներից ստացված վարկերի դիմաց: ԵՄ-ն և ԱՄՀ-ն երկու անգամ Հունաստանին ֆինանսական օգնության փաթեթներ են տրամադրել՝ 240 մլրդ եվրո ընդհանուր գումարով: Այդ միջոցները հատկացվել են այն պայմանով, որ կառավարությունը կկրճատի ծախսերը և կառուցվածքային փոփոխություններ կկատարի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Վաղը Շենգավիթում ջուր չի լինի ‘
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի հայտնիների կողմից մեզ թողնված ժառանգությունը’