‘Ամերիկացի ուսուցչին պատժել են Սանտա-Կլաուսի գոյությունը հերքելու համար’

1113

Նյու-Ջերսիի դպրոցներից մեկում դասավանդող ուսուցիչն ազատվել է աշխատանքից, հաղորդել է BBC-ն:

Ուսուցիչը, որի անունը և նույնիսկ սեռը չի նշվում, առաջին դասարանցիներին ասել է, թե Սանտա-Կլաուսը գոյություն չունի: Նա նաև հերքել է Ատամների փերիի, Զատկի ճագարների ու Ծննդյան  էլֆերի գոյությունը:

Տեղական իշխանությունները հայտարարել են, որ չափազանց մտահոգված են վեց-յոթ տարեկան երեխաների նկատմամբ ուսուցչի այդ վերաբերմունքից:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Սիսիանում մի խումբ զինծառայողներ մնացել էին ձյան տակ. մեկին գտնել դեռ չի հաջողվել. Ա1+’
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի նախագահի փեսան’