‘Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի նախագահի փեսան’

1288

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է Թբիլիսիում Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիա Գոգոչուրիի ձերբակալման մասին:

Գերատեսչության՝ հինգշաբթի տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ Գոգոչուրին ձերբակալվել է ևս մի մարդու հետ միասին, որը հետախուզման մեջ է առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով:

ՆԳՆ տվյալներով՝ ձերբակալությունը կատարվել է հրազենի ապօրինի պահման և հանցագործության մասին չհայտնելու փաստերով:

ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ այն բնակարանում, որտեղ գտնվել են ձերբակալվածները, ոստիկանությունը խուզարկությամբ հայտնաբերել է զրահաբաճկոն, իսկ բնակելի շենքի մոտակա տարածքում հայտնաբերվել է երկու ատրճանակ, որ նշված անձինք դուրս են նետել պատուհանից:

Նախագահի փեսան առաջին անգամ չէ, որ հայտնվում է քրեական պատմության մեջ: Նախկինում նրա նկատմամբ Թբիլիսիում երկու անգամ մահափորձ է կատարվել:

Փոխանցում է Interfax-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի ուսուցչին պատժել են Սանտա-Կլաուսի գոյությունը հերքելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ռազմական ոստիկանը 14 տարի ՊՆ-ից աշխատավարձ է ստացել՝ չաշխատելով, փոխարենը եղել է Լեւոն Սարգսյանի վարորդը ‘