‘Ամերիկյան կինոակադեմիան Վրաստանին առաջարկել է ֆիլմ ներկայացնել «Օսկարի»’

782

Ամերիկյան կինոակադեմիան դիմել է Վրաստանի կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնին՝ առաջարկելով ֆիլմ ներկայացնել 2013 թ. «Օսկար» մրցանակաբաշխությանը: Այդ առնչությամբ Վրաստանի կինեմատոգրաֆիստների ազգային կենտրոնը հայտերի ընդունելություն է հայտարարել՝ «Օսկարի» ներկայացվող ֆիլմն ընտրելու համար:

Կինոակադեմիայի պահանջների համաձայն՝ թեկնածու ֆիլմը 2012 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2013 թ. սեպտեմբերի 30-ը  երկրի կինոթատրոններում պետք է ցուցադրված լինի մեկ շաբաթ անընդմեջ: Ֆիլմը նաև մինչև պրեմիերան՝ չպետք է ցուցադրված լինի հեռուստատեսությամբ կամ համացանցով, և ամենակարևորը՝ կինոնկարի ստեղծագործական խումբը հիմնականում պետք է կազմված լինի Վրաստանի քաղաքացիներից:

Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնի ղեկավար Նանա Ջանելիձեն հայտարարել է, որ «Օսկարի» հավակնորդ ֆիլմը կընտրի 17 հոգուց բաղկացած հանձնախումբը: Կինոնկարը պետք է ուղարկվի ԱՄՆ մինչև հոկտեմբերի 1-ը, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Ի՞նչ է անում Տիգրան Սարգսյանը. Կիթառ է նվագում’
Հաջորդ հոդվածը‘Քրգործ նախկին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ի դեմ’