Ամերիկյան սենատորներն առաջարկել են պատժամիջոցներ Բաքվի դեմ

237

Ամերիկյան Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների սենատորները հինգշաբթի օրինագիծ են ներկայացրել, որն առաջարկում  է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ, ինչպես նաև օգնություն տրամադրել Հայաստանին։

Այդ մասին հաղորդել է նախաձեռնության հեղինակներից մեկի՝ ամերիկյան Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ՝ Նյու Ջերսի նահանգից) մամուլի ծառայությունը։

Տարածված փաստաթղթում նշվում է, որ օրինագիծը «հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղի հայերին, խոչընդոտում է Ադրբեջանի կառավարությանը անվտանգության ոլորտում լրացուցիչ օգնություն հատկացնելուն»։ Նախաձեռնությունը վաշինգտոնյան վարչակազմին թույլ է տալիս  Հայաստանը ներառել արտասահմանյան պետություններին ֆինանսական, ռազմական օգնություն տրամադրելու ծրագրում, «մշակում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու ծրագիր» և պատժամիջոցներ է սահմանում ադրբեջանական իշխանությունների դեմ՝ Լեռնային Ղարաբաղում նրանց գործողությունների համար։

Նախորդ հոդվածըԱՄԷ-ն նշել է ՌԴ-ի դերը Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում
Հաջորդ հոդվածըԹուրքիա․ Ղարաբաղում գործողությունը Հայաստանի կողմից պարտավորությունները չկատարելու հետևանքն է