ԱՄՆ․ ՌԴ-ին ԱԽ մշտական անդամների շարքից վտարելու հնարավորություն չկա

345

Միացյալ Նահանգների վարչակազմը չի դիտարկում ՄԱԿ-ի կանոնները փոխելու և Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների շարքից հեռացնելու հնարավորությունը, հինգշաբթի տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը լրագրողների հետ ճեպազրույցում։

Նրան խնդրել են մեկնաբանել նախորդ օրը ամերիկյան երկու կոնգրեսականների ներկայացրած բանաձևը, որով նախագահ Ջո Բայդենին կոչ էր արվում միջոցներ ձեռնարկել ՌԴ-ին ՄԱԿ-ի ԱԽ-ից հեռացնելու նպատակով։

«Մենք շատ հետևողական ենք եղել այդ հարցում։ Եթե դրա  հնարավորությունը լիներ, մենք անհապաղ կձեռնարկեինք։ Ցավոք, մենք հնարավորություն չենք տեսնում փոխելու ՄԱԿ-ի կանոնները։ Ուստի կենտրոնացած ենք միջազգային կազմակերպություններում Ռուսաստանին մեկուսացնելու ջանքերը շարունակելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այդ թվում՝ սանկցիաների և հարկադրելու միջոցով, ինչի մասին հայտարարել ենք այսօր»,- պատասխանել է Ժան-Պիեռը։

Մեկնաբանելով Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Twitter-ում գրել է, որ եթե Վաշինգտոնը հնարավորություն ունենար ոչնչացնելու Ռուսաստանը, ապա անհապաղ կձեռնարկեր դա։ «Պարզապես, նման  հնարավորություն չկա՝ փառք Աստծու»,- գրել է Զախարովան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ ԳԱ-ն ընդունել է նացիզմի հերոսականացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձևի նախագիծը
Հաջորդ հոդվածըԱՄՆ Կոնգրեսի սենատը հաստատել է 2023 թ․ պաշտպանական բյուջեն՝ 858 մլրդ դոլար ծավալով