ՄԱԿ ԳԱ-ն ընդունել է նացիզմի հերոսականացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձևի նախագիծը

297

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի օրվա նիստում ընդունել է Ռուսաստանի ներկայացրած բանաձևի նախագիծը՝ «Պայքար նացիզմի, նեոնացիզմի և այլ դրսևորումների հերոսականացման դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, մարդատյացության և դրա հետ կապված՝ անհանդուրժողականության ժամանակակից դրսևորումների աշխուժացմանը»։

Կողմ է քվեարկել 120 երկիր, դեմ՝ 50, ձեռնպահ՝ 10-ը։

Սա Ռուսաստանի ավանդական բանաձևն է, որը քննարկման է դրվում ամեն տարի։ Տեքստի համահեղինակներն են, մասնավորապես, Ադրբեջանը, Բելառուսը, Վենեսուելան, Վիետնամը, Կամբոջան, ԿԺԴՀ-ն, Կուբան, Լաոսը, Մալին, Նիկարագուան, Պակիստանը, Սիրիան, Սուդանը, ԿԱՀ-ը, Հասարակածային Գվինեան և ՀԱՀ-ը։

Բանաձևում խոր մտահոգություն է հայտնվում «նացիստական շարժման, նեոնացիզմի  ցանկացած դրսևորման նկատմամբ, այդ թվում՝ հուշարձաններ և հուշահամալիրներ կառուցելը և հանրային ցուցադրումներ կազմակերպելը՝ նացիստական անցյալը նացիստական շարժումն ու նեոնացիզմը փառաբանելու նպատակով»։ Փաստաթղթում պետություններին կոչ է արվում «գործողությունների ազգային ծրագիր մշակել և իրականացնել ռասիզմը, ռասայական խտրականությունը, մարդատյացությունը և դրա հետ կապված՝ անհանդուրժողականությունը վերացնելու ուղությամբ և ապահովել , մասնավորապես, նացիզմի, նեոնացիզմի և Հոլոքոստի հերքման դրսևորումների մանրակրկիտ դիտարկումը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Սուպերհամակարգիչի կանխատեսումը եզրափակիչից առաջ
Հաջորդ հոդվածըԱՄՆ․ ՌԴ-ին ԱԽ մշտական անդամների շարքից վտարելու հնարավորություն չկա