‘ԱՄՆ գեներալ. Սիրիայում «Խորասանին» հասցված հարվածները կանխել են խմբավորման հարձակումն Ամերիկայի վրա’

1029

ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքում «Խորասան» խմբավորման գրոհայինների դիրքերի հրթիռակոծությունը խափանել է այդ խմբավորման կողմից Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների օբյեկտների վրա հարձակումներ գործելու պլանները, սակայն սպառնալիքն իսպառ չի վերացել: Այդ մասին ABC հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի Կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին:

Գեներալի խոսքով՝ «Խորասանի» մտադրությունները՝ «դիվերսիաներ իրականացնել Եվրոպայում, Միացյալ Նահանգներում կամ էլի ինչ-որ տեղ՝ դեռևս ուժի մեջ են»: «Այդ խմբավորումը դեռ կարող է գրոհել մեզ վրա, քանի որ նրանք որոշակի փորձ ունեն, որ ձեռք են բերել անցյալ տասնամյակի ընթացքում, և նրանք համագործակցում են միմյանց հետ»:

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ «Խորասանն» ունի մոտավորապես 50 անդամ՝ «Ալ-Քաիդայի» վետերաններ, որոնք Սիրիա են տեղափոխվել Աֆղանստանից և Պակիստանից՝ արևմտյան երկրների տարածքներում ահաբեկչական գործողությունների պլաններ մշակելու համար: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ամենաթանկ սպորտային բրենդները՝ ըստ Forbes-ի’
Հաջորդ հոդվածը‘ՎՍԴՀԿ–ն կոչ է անում մասնակցել եռյակի հանրահավաքին’