‘Ամենաթանկ սպորտային բրենդները՝ ըստ Forbes-ի’

1044

Ամերիկյան Forbes ամսագիրը  հրապարակել է 2014 թ. ամենաթանկարժեք սպորտային բրենդների անունները: Վարկանիշը բաղկացած է չորս կատեգորիաներից՝ մարզիկներ, ընկերություններ, միջոցառումներ և թիմեր: Այդ մասին հաղորդում է պարբերականի պաշտոնական կայքը:

Մարզիկների ցուցակում առաջատարը «Քլիվլենդի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն է, որի անձնական բրենդն ամսագիրը գնահատում է 37 մլն դոլար: Նրան հաջորդում են գոլֆիստ Թայգեր Վուդսը (36 մլն) և թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (32 մլն):

Ամենաթանկ սպորտային ընկերությունների ցուցակում են հայտնվել Nike-ն (բրենդի արժեքը գնահատվել է 19 մլրդ դոլար), ինչպես նաև ESPN-ն (16,5 մլրդ) և Adidas-ը (5,8 մլրդ):

Ամենաթանկարժեք սպորտային միջոցառումների ցանկը գլխավորում է  Սուպեր Բոուլը (500 մլն դոլար), նրան հաջորդում են ամառային (348 մլն) և ձմեռային (285 մլն) օլիմպիական խաղերը:

Ամենաթանկ թիմերի ցուցակում առջևում բեյսբոլի «Նյու Յորք Յանկիզ» թիմն է (521 մլն), ապա գալիս են Մադրիդի «Ռեալը» (484 մլն) և «Բարսելոնան» (438 մլն):

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում վնասազերծվել է «Իսլամական պետության» բջիջներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ գեներալ. Սիրիայում «Խորասանին» հասցված հարվածները կանխել են խմբավորման հարձակումն Ամերիկայի վրա’