ԱՄՆ գլխավոր շտաբի պետը Աֆղանստանում պարտությունն անվանել է ռազմավարական ձախողում

378

Աֆղանստանի պատերազմում ԱՄՆ-ի պարտությունը ռազմավարական ձախողում է, հայտարարել է ԱՄՆ գլխավոր շտաբի պետ Մարկ Միլլին ամերիկյան Սենատում լսումների ժամանակ։

Զորավարի խոսքով՝ իրադարձություններն Աֆղանստանում այնպես չավարտվեցին, ինչպես ծրագրել էր Միացյալ Նահանգները։ Նա հիշեցրել է, որ «Թալիբան» շարժումը, որը զավթել է իշխանությունը Քաբուլում, միշտ եղել և մնում է ահաբեկչական կառույց, դրան գումարած՝ նրանք հարաբերություններ են պահպանում «Ալ-Քաիդայի» հետ։

«Ես պատրանքներ չունեմ նրանց վերաբերյալ, ում հետ մենք գործ ունենք։ Դեռ հայտնի չէ՝ կարո՞ղ է «Թալիբանն» ամրացնել իր իշխանությունը, թե՞ երկիրը կշարունակի մասնատվել»,- հայտարարել է գեներալը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ հրաժարվել է Աֆղանստանում պատերազմը շարունակելուց, քանի որ այն այլևս չի բխում ԱՄՆ-ի շահերից։ Նա հայտարարել էր, որ Աֆղանստանից ԱՄՆ զորքերը դուրս բերելու որոշումը «ճիշտ, իմաստուն և լավագույնն է համարում» իր երկրի համար։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել ղարաբաղյան պատերազմի հումանիտար հետևանքների մասին
Հաջորդ հոդվածըԱշխարհի ամենահարուստ մարդը՝ Մասկը, խոստացել է արծաթե մեդալ տալ Բեզոսին