Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Մասկը, խոստացել է արծաթե մեդալ տալ Բեզոսին

420

Tesla-ի և SpaceX Mack-ի հիմնադիր Իլոն Մասկը գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը և երկրորդ տեղը զբաղեցրած՝ Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսին խոստացել է արծաթե շքանշան տալ և «2» թվի հսկայական հուշարձանը։

Այդ մասին հաղորդել է ցուցակը կազմող  Forbes ամսագիրը՝ հղում անելով Մասկի էլեկտրոնային նամակին։

Ներկայումս Forbes-ը Մասկի ունեցվածքը գնահատում է 201,1 մլրդ դոլար, նրա մերձավոր մրցակից Բեզոսն ունի 197,4 մլրդ դոլար։

Մասկն ու Բեզոսը առաջին անգամ չէ, որ տեղերով փոխվում են վարկանիշի ցուցակում։ Այսպես, 2020 թ․ օգոստոսին Amazon-ի հիմնադիրը դարձավ առաջին մարդը, որի ունեցվածքն անցնում էր 200 մլրդ դոլարից։ Հետո՝ 2021 թ․ սկզբին, ցուցակի առաջին հորիզոնականում հայտնվեց պերճանքի առարկաների ֆրանսիական LVMH կոնգլոմերատի ղեկավար Բեռնար Առնոն, որն այժմ զբաղեցնում է ցուցակի երրորդ հորիզոնականը՝ 175,7 մլրդ դոլարով։

Մասկը և Բեզոսը մրցակցում են նաև առևտրային տիեզերագնացության ոլորտում։

Փոխանցում է gazeta.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ գլխավոր շտաբի պետը Աֆղանստանում պարտությունն անվանել է ռազմավարական ձախողում
Հաջորդ հոդվածըԶելենսկին Էրդողանին խնդրել է օգնել Պուտինի հետ լուծելու պահվող անձանց հարցը