‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 414.54 դրամ/դոլար’

819

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 42 լոտ խմբաքանակով վաճառվել է 7.100 մլն դոլար (2.943 մլրդ դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 414.54 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.11 կետով բարձր է նախորդ` մարտի 4-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 414.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 414.49: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 414.30  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 414.30 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 414.30  դրամ/դոլար, առավելագույն գինը` 414.75 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 5-ը ներառյալ՝ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 176.331 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 414.54 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Ժնեւում Նալբանդյանը խոսել է ցեղասպանությունների կանխարգելման եւ ազգերի ինքնորոշման կարեւորության մասին’
Հաջորդ հոդվածը‘NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում օրվա ընթացքում վաճառվել է 7.100 մլն.դոլար’