‘NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում օրվա ընթացքում վաճառվել է 7.100 մլն.դոլար’

787

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 42 լոտ խմբաքանակով վաճառվել է 7.100 մլն.դոլար (2.943 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 414.54 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.11 կետով բարձր է նախորդ` մարտի 4-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 414.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 414.49: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 414.30  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 414.30 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 414.30  դրամ/դոլար, առավելագույն գինը` 414.75 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 5-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 176.331 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 414.54 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 414.54 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Կարախանյան. Միակ քաղաքական ուժը, որ ի վիճակի է կազմակերպել նման մոբիլիզացիա, Կոնգրեսն է’