‘ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի ռեվալվացիան հոկտեմբերին կազմել է 0.5%’

937

ՀՀ դրամի դեվալվացիան ԱՄՆ դոլարի նկատմամբ 2013 թվականի հունվար — հոկտեմբեր ամիսներին կազմել է 0,2%, միայն հոկտեմբերին ռեվալվացիան կազմել է 0,5%, իսկ տարեկան ռեվալվացիան կազմել է 0.1 %: Ինչպես  ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայությունից, 2013 թվականի հոկտեմբերին ՀՀ դրամի միջին փոխարժեքը կազմել է 406.2 դրամ/$1, 2012 թվականի 406.6/$1-ի փոխարեն:

Ըստ աղբյուրի, սպառողական շուկայում 2013-ի հոկտեմբերին ինֆլյացիան կազմել է 0,3%, 2012-ի դեկտեմբերի համեմատ` 3,5%, իսկ 2012-ի հոկտեմբերի համեմատ` 7.1 %: Որպես համեմատություն հիշենք, որ այս 2012-ի հունվար — հոկտեմբերին, երբ դեֆլյացիան կազմեց 0.3%, ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան կազմել է 6,1 %, միայն 2012-ի հոկտեմբերին սպառողական գների 1.2% աճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.5% ռեվալվացիայով, 2011 թվականի հունվար-հոկտեմբերի 0.9% ինֆլյացիայի և ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 4.5% դեվալվացիայի փոխարեն: (միայն 2011-ի հոկտեմբերին ինֆլյացիան կազմել է 0,3%, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան` 1.1 %):

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան 2012 թվականին կազմել է 5.9 %, իսկ միայն դեկտեմբերին ռեվալվացիան կազմել է 0.3%, իսկ ինֆլյացիան 2012 թվականին կազմել է 3,2% (միայն դեկտեմբերին ինֆլյացիան կազմել է 2,1% ): 

Նախորդ հոդվածը‘«Ռոման», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն և «Մոնակոն» ցանկանում են ձեռք բերել Լեանդրո Պարեդեսին’
Հաջորդ հոդվածը‘Ժառանգությունը չի կողմնորոշվում Արարատում ‘