‘ԱՄՆ-ը դատապարտել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան ռմբակոծությունը’

776

Վաշինգտոնը դատապարտում է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան տարածքի ռմբակոծությունը և իր մտահոգությունն է հայտնում այդ միջադեպի արդյունքում տուժածների առողջական վիճակի կապակցությամբ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը: «Մենք դատապարտում ենք ցանկացած հարձակում միջազգային իրավունքով պաշտպանվող անձանց կամ օբյեկտների նկատմամբ: Միացյալ Նահանգներն, ինչպես միշտ, ընդգծում է, որ հանցագործությունների համար պատասխանատվություն կրողները, հակամարտության որ կողմն էլ լինի, պետք է պատժվեն»,- հայտարարել է Հարֆը:

Սեպտեմբերի 22-ին գրոհայինների կողմից մայրաքաղաքի Մեզզե թաղամասի գրոհի ընթացքում արկերից մեկը պայթել էր Ռուսաստանի դեսպանատան տարածքում, հաղորդում է  INTERFAX.RU-ն:

Նախորդ հոդվածը‘Պլատինի. Ռիբերին «Ոսկե գնդակի» իրական հավակնորդ է’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. «Նրանք տեսել են Մերկելին»’