ԱՄՆ-ը հաստատել է, որ հարվածել է Եմենում հութիների հրթիռային կայանքներին

109

ԱՄՆ-ը հաստատել է, որ հարվածներ է հասցրել հութիների հրթիռային կայանքներին Եմենում։

Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը հունվարի 17-ին հարված են հասցրել հութիներին պատկանող 14 հրթիռային կայանքների, որոնք անմիջական վտանգ էին ներկայացնում տարածաշրջանում առևտրանավերի և ԱՄՆ ՌԾՈՒ նավերի համար»,- ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Հունվարի 17-ին ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հաստատել է, որ եմենական «Անսար Ալլահ» հութիների ապստամբական շարժումը հրթիռային հարված է հասցրել ամերիկյան  Genco Picardy նավին Ադենի ծովածոցում։

Նախորդ հոդվածըAusOpen. Էլինա Ավանեսյանը հաղթեց աշխարհի 8-րդ ռակետին
Հաջորդ հոդվածըԹայվանի կառավարությունը ամբողջ կազմով  հրաժարական կտա