Թայվանի կառավարությունը ամբողջ կազմով  հրաժարական կտա

160

Թայվանի գործադիր իշխանության բարձրագույն մարմինը՝ Գործադիր Յուանը, իր նիստում  ընդունել է ամբողջ կազմով հրաժարական տալու որոշումը։

Ինչպես հաղորդել է կղզու Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը, որոշումն ընդունվել է առավոտյան նիստում՝ անցակացված ընտրությունների և օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի նոր կազմ ձևավորելու կապակցությամբ։

Հրաժարականի մասին պաշտոնական դիմումը Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենին կփոխանցվի կեսօրից հետո։

Գործակալությունը նշում է, որ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստից առաջ, որը կայանալու է փետրվարի 1-ին։

Հունվարի 13-ին Թայվանում տեղի են ունեցել վարչակազմի ղեկավարի և Օրենսդիր մարմնի պատգամավորների ընտրությունները։ Կղզու նոր առաջնորդի պաշտոնի համար պայքարում հաղթել է վարչակազմի ղեկավարի ներկայիս տեղակալ, Թայվանի Դեմոկրատական առաջադիմական կուսակցության ներկայացուցիչ Լայ Ցինդեն։ Նա պաշտոնը կստանձնի մայիսին։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը հաստատել է, որ հարվածել է Եմենում հութիների հրթիռային կայանքներին
Հաջորդ հոդվածըKyodo․Կիսիդայի և Բայդենի հանդիպումը կարող է կայանալ ապրիլի 10-ին