ԱՄՆ-ը միջոցներ է նախապատրաստում՝ եթե  հակամարտությունը տարածվի ողջ Մերձավոր Արևելքում

332

Ամերիկյան վարչախումբը արձագանքման միջոցներ է մշակում՝ եթե մերձավորարևելյան հակամարտությունն ընդլայնվի և տարածվի ողջ տարածաշրջանում։

Այդ մասին հաղորդել է Politico թերթը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաների։

Նրանց խոսքով՝ հակամարտության ընդլայնման հավանականությունը մեծանում է՝ Իրաքի, Լիբանանի և Իրանի տարածքներում բախումների պատճառով, որ տեղի են ունենում վերջին մի քանի օրերին։ Դա, ինչպես հայտարարել են պաշտոնյաները, ամերիկյան վարչախմբի ներկայացուցիչներին համոզել է, որ հակամարտությունը «պաշտոնապես տարածվել է Գազայի հատվածից դուրս», այսինքն՝ դեպքերը զարգացել են այն ուղղությամբ, «ինչից ամիսներ շարունակ փորձում էր խուսափել ԱՄՆ–ը»։

Politico-ն ընդգծում է, որ մերձավորարևելյան հակամարտության տարածումը սպառնում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգությանը, այլև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերընտրվելու շանսերին։

Նախորդ հոդվածըԲըլթ-49. «ՉԻ»
Հաջորդ հոդվածըԻՊ-ն ստանձնել է Իրանում մահաբեր ահաբեկչական գործողության պատասխանատվությունը