Բըլթ-49. «ՉԻ»

949

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձում նշել է. «Մեր ժողովրդին բաժին հասած փորձությունները մեզ ավելի ուժեղ են դարձնելու»:

ՉԻ. Հա: Եթե նկատել եք, 2020-ից սկսած, քանի գնում, ուժեղանում ենք, քանի գնում, ուժեղանում ենք: Տարածաշրջանում հաստատ ամենաուժեղն ենք, քանի որ բնակչության մեկ շնչին ընկնող փորձությունների քանակով առաջինն ենք:

Ուստի իշխանությունները պետք է տեմպը չթուլացնեն: Հուսանք, որ այս տարի էլ մեր գլխին նոր փորձություններ կբերեն, ինչի արդյունքում մենք էլ ավելի ուժեղ, իսկ տեղ-տեղ արդեն հզոր կլինենք:

Նոր փորձություն, նոր ուժեղացում. սա է մեր նշանաբանը:

«Չորրորդ իշխանություն»

Նախորդ հոդվածըԲըլթ-48. «ՉԻ»
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը միջոցներ է նախապատրաստում՝ եթե  հակամարտությունը տարածվի ողջ Մերձավոր Արևելքում