‘ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 5 մլն դոլարի կապի միջոցներ և զրահաբաճկոններ’

883

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պոռոշենկոն այսօր քննարկել են ԱՄՆ-ի հավանական մասնակցությունը ուկրաիանցի զինվորականների պատրաստմանը, ինչպես նաև՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման և Կիևի էներգետիկ կախվածությունը Մոսկվայից նվազեցնելու ծրագրերը, հաղորդել է Associated Press գործակալությունը:

Լեհաստանում կայացած հանդիպումից հետո Օբաման հայտարարել է, թե Վաշինգտոնը Ուկրաինային կտրամադրի զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության և կապի միջոցներ՝ 5 մլն դոլարի չափով:

Նշվում է, որ մարտի սկզբից, երբ Ուկրաինայում սրվեց իրադրությունը, Սպիտակ տունը որոշում կայացրեց Ուկրաինային 23 միլիոն դոլար օգնություն տրամադրել՝ անվտանգության կարիքների համար: Մասնավորապես, ԱՄՆ-ը  ուկրաինացիների զինվորներին չոր օրապարեն  է տրամադրել: Փոխանցում է aif.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘«Երևանի ՋԷԿ»-ի լիցենզիայի գործողությունը 5 տարով երկարաձգվել է’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի նախագահը պատասխանել է ԱԱ կազմակերպման վերաբերյալ քննադատությանը’