‘ԱՄՆ-ը չի ձգտում պատերազմի Իրանի հետ, սակայն որևէ տարբերակ չի բացառվում. փոխնախագահ’

848

ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ պատերազմի, սակայն միևնույն ժամանակ չի բացառում միջուկային խնդրի կարգավորմանն ուղղված  որևէ տարբերակ, այդ թվում՝ հնարավոր ռազմական գործողությունների տարբերակը: Այս մասին մարտի 4-ին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Իսրայելա-ամերիկյան հասարակական հարաբերությունների կոմիտեի ամենամյա ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

«Մենք չենք ձգտում պատերազմի և պատրաստ ենք խաղաղ բանակցություններ վարել, սակայն շարունակում ենք դիտարկել գործողությունների բոլոր տարբերակները, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը,- մասնավորապես նշել է Բայդենը և հավելել:- Թեպետ Իրանի միջուկային խնդրի կարգավորման «պատուհանը» աստիճանաբար փակվում է, դիվանագիտության համար դեռ բավականաչափ ժամանակ և տարածություն է պահպանվում»:

Բայդենը հավաստիացրել է ասուլիսի մասնակիցներին, որ նախագահ Օբաման չի ստում, երբ ասում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է անել ամեն բան, որպեսզի Իրանին թույլ չտա միջուկային զենք տնօրինել:

Նախորդ հոդվածը‘«Ժառանգության» թավշյա վարագույրը կփակվի ԲՀԿ-ի ձեռքով. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ազատության հրապարակի քվեարկության արդյունքները նույնպես կեղծվել են. Մամուլ’