ԱՄՆ-ը և Իսրայելը մեղադրում են Իրանին՝ Օմանի մոտ տանկերի վրա հարձակվելու համար

481

ԱՄՆ-ը և Իսրայելը հայտարարել են, որ Իրանի իշխանությունները Օմանի ափերի մոտ դրոնների օգնությամբ հարված են հասցրել  նավթամթերքներ տեղփոխող լցանավին, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է։

«Մերսեր սթրիթ» տանկերի վրա հարձակումը կատարվել է հինգշաբթի, Օմանի մեձակա միջազգային ջրերում։ Զոհվել է նավի անձնակազմի երկու անդամ՝ պահակ աշխատող մի բրիտանացի և Ռումինիայի մի քաղաքացի։ Նավը պատկանում է ճապոնական ընկերության և լողում է Լիբերիայի դրոշի ներքո, սակայն այն կառավարում է Zodiac Maritime ընկերությունը, որի մենեջերը իսրայելցի խոշոր գործարար Էյալ Օֆերն է։

«Ուսումնասիրելով մեզ հասանելի տվյալները՝ մենք համոզված ենք, որ հարձակումը, որի արդյունքում  երկու անմեղ մարդ է զոհվել, կատարել է Իրանը՝ անօդաչու թռչող սարքերի պայթեցում իրականացնելու միջոցով»,- կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը խորհրդակցում է իր գործընկերների և տարածաշրջանի երկրների կառավարությունների հետ՝ պատասխան գործողությունների վերաբերյալ։

Իրանի կառավարությունը հերքում է իր մասնակցությունը միջադեպին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՔադաֆիի վերադարձը․ Սպանված բռնապետի որդին հարցազրույց է տվել
Հաջորդ հոդվածըԴիմակավորված անձինք իր տանը դանակահարել են Երեւանի ավագանու անդամ Արման Անտոնյանին