Քադաֆիի վերադարձը․ Սպանված բռնապետի որդին հարցազրույց է տվել

501

Լիբիայում 2011 թ․ ապստամբների ձեռքով սպանված  բռնապետ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին, վեց տարվա ընթացքում առաջին հարցազրույցն է տվել։

New York Times-ի թղթակցին հաջողվել է  երկրի հյուսիս-արևմուտքում՝ Զինթան քաղաքում գտնել Սեյֆ Քադաֆիին և նրան հարցնել, թե ինչպես է նա ծրագրում վերադառնալ լիբիական քաղաքականություն։

Քադաֆիի որդին հրաշքով է ողջ մնացել լիբիական հեղափոխության ընթացքում։ Տասը տարի առաջ նրա պահակախումբը պաշարման մեջ էր ընկել, և բռնապետի որդին, որն ապստամբության սկզբից ակտիվորեն պաշտպանում էր հորը, հայտնվել էր գերության մեջ ապստամբների ոչ մեծ խմբի մոտ։ Այսօր, սակայն, նրան ձերբակալած խումբը դարձել է նրա դաշնակիցը՝ հիասթափվելով հեղափոխության արժեքներից։

Դեկտեմբերին Լիբիայում նոր ընտրություններ են սպասվում՝ առաջինը քաղաքացիական պատերազմից հետո, որը ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությունը Տրիպոլիում մղում է լիբիական բանակի գեներալ Խալիֆա Հավթարի զորքերի դեմ։ Քվեարկությունը մի քանի անգամ հետաձգվել է։ 2018 թ․ Սեյֆ ալ-Քադաֆին ուզում էր մասնակցել ընտրություններին՝ որպես «Լիբիայի ազատագրման ժողովրդական ճակատի» թեկնածուն, սակայն իր այս վերջին հարցազրույցում հստակ չի ասել, որ կառաջադրվի դեկտեմբերին կայանալիք ընտրություններում։ Այնուհանդերձ, նա վստահ է, որ կարող է միավորել երկիրն այն պահին, երբ իր հոր դարաշրջանի նկատմամբ կարոտախտը, թվում է, հասել է գագաթնակետին։ Ինչպես շատերը Լիբիայում՝ նա նույնպես կարծում է, որ «արաբական գարունը» ձախողվել է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱլեքսանդր Գրիգորյանը դարձյալ գլխավորեց «Ալաշկերտը»
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը և Իսրայելը մեղադրում են Իրանին՝ Օմանի մոտ տանկերի վրա հարձակվելու համար