‘ԱՄՆ-ը և Ռուսաստանը հայտարարել են Սիրիայում զինադադարի մասին’

1128

ԱՄՆ-ը և Ռուսաստանը հայտարարել են Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանների և ժամկետների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու մասին:

«ԱՄՆ-ը և Ռուսաստանը … առաջարկում են ռազմական գործողությունները դադարեցնել 2016 թ. փետրվարի 27-ին, Դամասկոսի ժամանակով ժամը 00:00-ին: Ռազմական գործողությունների դադարեցումը պետք է վերաբերի սիրիական հակամարտության այն կողմերին, որոնք նշել են իրենց հավատարմությունը պայմանագրին և ընդունել դրա պայմանները»,- ասվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի համատեղ հայտարարության մեջ, որ հրապարակել է ամերիկյան պետքարտուղարությունը:

Կրակի դադարեցման պայմանագիրը չի տարածվում «Իսլամական պետության», «Ֆրոնտ ալ-Նուսրա»-ի և այլ կազմակերպությունների վրա, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել են ահաբեկչական, ասվում է հայտարարության մեջ:

Սպիտակ տունը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հետ քննարկել Սիրիայում զինադադարի պայմանները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է Յաշինի զեկույցի՝ Կադիրովի «մասնավոր բանակի» մասին հատվածը’
Հաջորդ հոդվածը‘Ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը’