ԱՄՆ իշխանությունները վախենում էին, որ Թրամփը կարող է ոչնչացնել փաստաթղթերը

541

ԱՄՆ իշխանությունները մտավախություն ունեին, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ոչնչացնել իր մոտ եղած փաստաթղթերն ու հանցանշանները, եթե  նրա կալվածքում նախապատրաստվող խուզարկության մասին տեղեկությունը տարածվեր։

Այդ մասին ասվում է հինգշաբթի օրը Ֆլորիդա նահանգի Հարավային շրջանի դատարանի էլեկտրոնային բազայում հրապարակված փաստաթղթերում։

Նշվում է, որ իշխանությունները հիմքեր ունեին ենթադրելու, որ Թրամփը Մար ա Լագոյի իր կալվածքում պահում է «հանցագործությունների հանցանշաններ, ինչպես նաև մաքսանենգ ապրանք կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածք»։

Դատախազությունը պնդել է, որ նախապատրաստվող խուզարկության մասին տեղեկությունը չպետք է հրապարակվի, հակառակ դեպքում «կարող է խախտվել անցկացվող հետաքննության ամբողջականությունը, և հանցանշանները կարող են ոչնչացվել»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայաստանի 6 շախմատիստուհի կմասնակցի ԵԱ-ին
Հաջորդ հոդվածը«Չելսին» մտադիր չէ Օբամեյանգի համար վճարել «Բարսելոնայի» պահանջած 30 միլիոն եվրոն