‘ԱՄՆ-ից ուղարկվող ծանրոցները Հայաստան չեն հասնում’

1821

Արդեն մեկ ամիս է, ինչ ԱՄՆ-ից ուղարկվող փոստային ծանրոցները Հայաստան չեն հասնում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են «Հայփոստ» ՓԲԸ-ում: Ընդ որում` մեկամսյա ուշացումների պատճառն ընկերությունում չեն կարող բացատրել:

Շատերը, ովքեր ԱՄՆ-ում ծանրոց են պատվիրել ebay-ի կամ այլ ինտերնետային խանութների միջոցով, մինչ օրս  դրանք չեն ստացել: Հայաստանում DHL ներկայացուցչությունում ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են, որ իրենք ծանրոցների ուշացմանն առնչվող խնդիրներ ունեն, սակայն ծանրոցների համատարած չստացմանն առնչվող «գլոբալ խնդիրներ» չունեն: Ֆինանսների նախարարությունում հրաժարվել են օպերատիվ պատասխանել և խնդրել են հարցերը գրավոր ուղարկել` ուսումնասիրման համար:

Կարելի է ենթադրել, որ բեռները տեղ չեն հասնում Ուկրաինայի իրադարձույթունների առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Փոստային ծանրոցների մեծ մասը Հայաստան է փոխադրվում հենց Ռուսաստանով: Այլ երկրներով եկող բեռները տեղ են հասնում ժամանակին:

Նախորդ հոդվածը‘Աշտարակում 75-ամյա քաղաքացի է կորել’
Հաջորդ հոդվածը‘Ոչ իշխանական ուժերի հանրահավաքը՝ հոկտեմբերի 10-ին (Տեսանյութ)’