‘ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականը՝ աշխարհի քառակի չեմպիոն (տեսանյութ)’

788

Ֆրանսիայում կայացավ կանանց աշխարհի առաջնության եզրափակիչը, որտեղ ԱՄՆ-ի հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ Հոլանդիայի ընտրանու նկատմամբ:

Գրեթե ամբողջ խաղն անցավ ամերիկուհիների վերահսկողությամբ: 61-րդ րոպեին 11-մետրանոցի օգնությամբ հաշիվը բացեց Մեգան Ռաֆիոնը: 8 րոպե անց իր թիմի առավելությունը կրկնապատկեց Ռոուս Լեյվլը:

Այսպիսով, ԱՄՆ-ի ընտրանին երկրորդ անգամ անընդմեջ հռչակվում է աշխարհի չեմպիոն: Ընդհանուր առմամբ իր պատմության մեջ չորրորդ անգամ:

ԱՄՆ — Հոլանդիա՝ 2:0

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել արձագանքել «Ռուսթավի 2»-ի հարձակումներին’
Հաջորդ հոդվածը‘Դե Խեան նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ’