ԱՄՆ-ի հայացքն անփոփոխ է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականության նկատմամբ

518

Միացյալ Նահանգները չի փոխում իր հայացքը ՆԱՏՕ-ի և նրա «բաց դռների» քաղաքականության նկատմամբ՝ չնայած Ռուսաստանի նախազգուշացումներին՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության դեպքում, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

«Ոչ մի փոփոխություն չկա, քանի որ մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը՝ հենց բաց դռների քաղաքականություն է։ Եվ թե ինչպիսին պետք է լինի դաշինքը, պետք է որոշի ՆԱՏՕ դաշինքը, և միայն ՆԱՏՕ-ն»,- ասել է նա։

Փրայսը նաև հղում է արել դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի խոսքին, թե ՆԱՏՕ-ն միջոցներ կգտնի ապահովելու այդ երկրների անվտանգությունը մինչև նրանց դաշինք մտնելը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉեխիայի նախկին նախագահի կարծիքով՝ պետք է բանակցեն ՌԴ-ն և Արևմուտքը
Հաջորդ հոդվածըՄեսրոպ Հարությունյան. Ես՝ 3826-րդ զոհս. ԱլիքՄեդիա