ԱՄՆ-ի և Մեքսիկայի նախագահներն աջակցություն են հայտնել Բրազիլիայի դեմոկրատական կառույցներին

212

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեքսիկայի առաջնորդ Անդերս Մանուել Լոպես Օբրադորը Մեխիկոյի Ազգային պալատում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են անկարգությունները Բրազիլիայի մայրաքաղաքում և իրենց լիակատար աջակցությունն են հայտնել հարավամերիկյան այդ երկրի դեմոկրատական կառույցներին։

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև անվտանգության հարցեր, այդ թվում՝ թմրանյութերի առևտրի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցության, «ընդհանուր սահմանով թմրանյութերի, զենքի ու մարդկանց ապօրինի տեղափոխումը խոչընդոտելու» վերաբերյալ։

Հունվարի 8-ին Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքները, բախումների մեջ են մտել ոստիկանության հետ և գրոհել են խորհրդարանի, նախագահական նստավայրի և դաշնային գերագույն դատարանի շենքերը։ Նախնական տվյալների համաձայն՝ անկարգություններին մասնակցել է մոտավորապես 5 հազար մարդ։ Նրանց ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ծխագլանիկներ, ձերբակալվել է ավելի քան 400 հոգի։

Հունվարի 1-ին Բրազիլիայի նախագահի պաշտոնն ստանձնած Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, իշխանության օրենսդիր և դատական ճյուղերի հետ միասին, դատապարտել է «պետական հեղաշրջման փորձը» և բնակչությանը կոչ է արել չմասնակցել բռնի գործողությունների։ Իսկ Բոլսոնարուն 2022 թ․ դեկտեմբերի վերջին մեկնել է ԱՄՆ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիայի նախկին վարչապետին սպանողը մեղսունակ է ճանաչվել
Հաջորդ հոդվածըIFFHS․ Անչելոտին՝ 2022թ․ աշխարհի լավագույն ակումբային մարզիչ