Ճապոնիայի նախկին վարչապետին սպանողը մեղսունակ է ճանաչվել

235

Անցյալ տարի ամռանը Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա կրակած Տեցույա Յամագամին մեղսունակ է ճանաչվել հարկադիր հոգեբանական փորձաքննության արդյունքներով և փակ բուժհաստատությունից տեղափոխվել է Նարա քաղաքի ոստիկանական բանտ, երեքշաբթի հաղորդել է TBS հեռուստաալիքը։

Հավանաբար՝ մինչև հունվարի 13-ը Յամագամիին սպանության և ապօրինի կերպով զենք կրելու մեղադրանք կներկայացվի։

Նախկին ռազմական նավաստին անցյալ տարվա հուլիսի 8-ին կրակել էր Աբեի թիկունքին, երբ վարչապետը ելույթ էր ունենում  նախընտրական հանրահավաքում։ Հարցաքննությունների ընթացքում նա հայտարարել էր, որ վարչապետին սպանել է, որովետև համոզված է եղել, որ նա կապ ունի «Միավորման եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ։ Յամագամիի մայրը այդ եկեղեցու մոլի հետևորդն է եղել և գրեթե ողջ ունեցվածքը նվիրել է այդ կառույցին՝ աղքատության մատնելով ընտանիքին։

Հետաքննությունը ցույց է տվել, որ «Միավորման եկեղեցու» հետ կապեր են պահպանել Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության վերնախավի շատ ներկայացուցիչներ։ Այժմ այդ եկեղեցու նկատմամբ քննություն է ընթանում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊերու․ Հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 17 մարդ
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ի և Մեքսիկայի նախագահներն աջակցություն են հայտնել Բրազիլիայի դեմոկրատական կառույցներին