‘ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ’

1028

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի օրը միաձայն հավանություն է տվել բանձևին, որում ամերիկյան վարչակազմին կոչ է արվում Թուրքիայի նկատմամբ համակողմանի պատժամիջոցներ սահմանել 2017 թ. ԱՄՆ-ում ընդունված «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդների վրա հակազդելու մասին» օրենքի շրջանակներում, եթե Անկարան ստանա ռուսաստանյան  C-400 զենիթահրթիռային համակարգեր:

Կոնգրեսի բանաձևը զուտ դեկլարատիվ բնույթ է կրում, նրա դրույթները պարտադիր կատարման ենթակա չեն:

Կոնգրեսականները քննադատել են այդ գործարքը և կարծում են, որ այն «սպառնալիք է ներկայացնում ամերիկա-թուրքական միության ամբողջականությանը և խարխլում է ՆԱՏՕ-ն»:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արցախին տրամադրվող բյուջետային վարկը փոխանցվում է գրաֆիկի համաձայն’
Հաջորդ հոդվածը‘Հաստիքային աշխատավարձին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ. ՊՎԾ-ն բժշկականի ստուգումներն ուղարկել է դատախազություն’